Ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում, «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է քվեարկել` օգտագործելով Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրը: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ա. Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Դատախազության փոխանցմամբ` նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել