Հունվարի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել մի ամառանոցից տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, կենցաղային իրեր, երաժշտական կենտրոն և էլեկտրական ջեռոց գողանալու մասին:Մարտի 4-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Մրգաշեն գյուղի մի բնակչի տանն ու օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքներ և կենցաղային իրեր:
Նշված ապրանքները և իրերը ճանաչման են ներկայացվել և տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը:
Ոստիկանության փոխանցմամբ` հանցանքը կատարողը կալանավորվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net