Հնարավո՞ր է ներկայացնել լրացուցիչ ապացույցներ` գործի նախապատրաստական փուլից հետո

Վարչական դատավարությունում գործն առաջին ատյանի կարգով քննության նախապատրաստելու ավարտից հետո դատարանն ընդունում է գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է գործի քննության նախապատրաստության ընթացքում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

Ապացույցները հետազոտվում են ապացույցների հետազոտման սահմանված կարգին համապատասխան: Կողմն ապացույցները ներկայացնում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի ապացույցը, սակայն նման փաստեր նշելը չի սահմանափակում այդ ապացույցի ապացուցողական նշանակությունը նաև այլ փաստերի համար: Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը:

Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար խնդրո առարկա ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով:

Առարկության դեպքում դատարանն ապացույցի ընդունելիության հարցը որոշում է անմիջապես՝ անհրաժեշտության դեպքում լսելով կողմերի կարծիքն առարկության վերաբերյալ: Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը:

Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով՝ լսելով կողմերի կարծիքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել