Երեխաները մորը չհանձնվեցին

Նինա Գոլչյանը 1995թ-ին օրինական կարգով ամուսնացել է Օրթաճյա գյուղի բնակիչ Բադր Ալիի Գոլչյանի հետ: Համատեղ ամուսնությունից ունեցել են երկու երեխա` Զինա և Խանում Բադրի Գոլչյաններին: Ամուսինը մահացել է 2010թ հուլիսի 03-ին: Իր ամուսնու ծնողների հետ անհաշտ լինելով` 2010թ դեկտեմբերի 12-ին ինքը հեռացել է գյուղից և բնակվում է իր ծնողների մոտ` Ճարճակիս գյուղում: Երեխաները մնացել են հանգուցյալ ամուսնու ծնողների մոտ,  իսկ վերջիններս  հրաժարվում են իր երեխաներին վերադարձնել իրեն:

Նինա Գոլչյանը դիմել է դատարան և խնդրել երեխաների խնամքը հանձնել իրեն:

Երերեների պապն ու տատը հակընդդեմ հայցադիմում են ներկայացրել դատարան` հայտնելով, որ իրենց որդու` Բադր Գոլչյանի մահից հետո պատասխանողը որոշակի ժամանակ ապրել է իրենց հետ, հետո հեռացել է և բնակվում է Արագածի տարածքի Ճարճակիս /Դերեկ/ գյուղում` հայրական տանը, իսկ երեխաները` Զինա և Խանում Գոլչյաններն իրենց հայեցողությամբ մնացել են իրենց  խնամքին, քանի որ պատասխանողի դուստրերը հրաժարվել են նրա հետ գնալ:

Դատարանն արձանագրել է այն, որ երեխաների մոր կողմից իր ծնողական պարտականությունները չկատարելու, անտարբերություն դրսևորելու մասին փաստարկներ գործի քննությամբ չեն ապացուցվել, միաժամանակ դատարանը գտել է, որ երեխաների խնամքը մորը հանձնելով վնաս կպատճառվի երեխաների առողջությանը, նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացմանը, քանզի երեխաները գտնում են, որ իրենց հայրական տանից չհեռանալով հարգում են իրենց հանգուցյալ հոր հիշատակը:

Հաշվի առնելով վերը նշվածը` դատարանը մերժել՝ է երեխաների բնակության վայրը մոր՝ սկզբնական հայցվոր Նինա Գոլչյանի բնակության /Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ / վայրով որոշելու մասին սկզբնական պահանջը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել