Յուրաքանչյուր անկախ պետություն ունի իր խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը և օրհներգը:
Խոսե′նք զինանշանի մասին:
Ֆրանսիայի զինանշանի վրա պատկերված երեք շուշաններ, որոնք խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:
Իսպանիայի զինանշանի վրա պատկերված են այն բոլոր թագավորությունները, որոնք միավորվել են ժամանակակից Իսպանիայում:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հտանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
Աղբյուրը` Իրավաբան.net