ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կազմակերպած հանրահավաքի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձավ Սահմանադրական դատարան իրենց կողմից ներկայացված դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել նախագահի ընտրությունների ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները:
Նրա խոսքով` իրենք հնարավորություն են տալիս Սահմանադրական դատարանին կիրառել Սահմանադրությունը, հաղթահարելու վախը նախագահականից:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ԿԸՀ պետք է նկարչությամբ չզբաղվի, պետք է կանխել ԿԸՀ համատարած կեղծիքը, հակասահմանադրական նկարչությունը: Նա անգամ հիմա պատրաստ է հանդիպել Բարաք Օբամայի, Վլադիրմիր Պուտինի և այլոց հետ, որպեսզի գոնե հիմա ուղղեն իրենց «հսկա սխալը»:
Աղբյուրը` Իրավաբան.net