Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ալբերտ Ն.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, 20.11.2012թ.-ին զորամասի բուժկետում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, անդամախեղման եղանակով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով, ներարկիչով ջուր է ներարկել իր ձախ ոտքի շրջանին:
Բացի այդ, 10.12.2012թ.-ի վիրակապը փոխելու նպատակով զորամասի բուժկետ գնալով, անդամախեղման եղանակով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով ներարկիչով կրկին ջուր է ներարկել ինքն իրեն:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net