Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սարգիս Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ 2012թ. մայիսի 26-ին առավոտյան` ժամը 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «Գրին» բարի մոտակայքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է Իննա Ս.-ի` զգալի չափերի հասնող 200.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթան` ոսկյա կախազարդով և դիմել փախուստի:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net