Եթե վարակվածների թիվը աճեց, արդյոք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն․ Արսեն Թորոսյանի խորհրդական

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել, որի մասին գրում է․

«Այս գրառումը որևիցե կապ չունի հավաքի բուն իմաստի հետ:

Մի քանի օր անց, եթե վարակվածների թիվը աճեց, արդյոք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն, թե կհիշեն այս օրը, երբ շատերը առանց հեռավորություն պահպանելու, առանց դիմակի կանգնած են: Կարծում եմ՝ էլի կմեղադրեն Արսեն Թորոսյանին, որը ողջ բուժանձնակազմի հետ աշխատում է գրեթե 24 ժամ: Շատ կարևոր է, ամեն մեկս մեզ հարց տանք՝ իսկ ինչ եմ արել ես կանխարգելման համար…

Մենք բոլորս ուզում ենք օր առաջ ազատվել կորոնավիրուսից, բայց դա պետք է անենք միասին: Շատ կարևոր է միասինը, մեկս մյուսի առողջության մասին մտածելով կարող ենք հաղթահարել, կրենք դիմակ և պահպանենք սոցիալական հեռավորություն»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել