Զորամասի ննջարանում իրեն հրելու պատճառով վիճաբանել է Վաղինակի հետ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մնացական Ա.-Ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հադիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի կուրսանտ, կոչումով շարքային, անձնակազմում գերիշխող դիրք ունենալու և ծառայակիցներին իր կամքին ենթարկելու նպատակով, խախտելով ՀՀ զիված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդվածով սահմանված պահանջները, 2012թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 22-ի սահմաննեում, զորամասի ննջարանում իրեն հրելու և հարվածելու պատճառով վիճաբանել է նույն զորամասի կուրսանտ Վաղինակ Բ.-ի հետ, բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել է նրան` պատճառելով առողջության միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, վերջինս էլ բռնություն գործադրելով դիտավորությամբ հրել է Մնացական Ա.-ին և հարվածել նրա ձախ աճուկի հատվածին:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հասկողության հանձնելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել