Կողմն իրավունք ունի վարչական դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով, բացառությամբ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությոտաւնները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր:
Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման կամ հաստատման ենթակա չէ:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տրվում է նրա` ի պաշտոնե ներկայացուցչի ստորագրությամբ և մարմնի կնիքով։
Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և իր կամ համապատասխան մարմնի կնիքով։
Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:
Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:
Աղբյուրը` Իրավաբան.net