Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջանարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:
Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին:Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելուանհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն:
Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net