NASA-ն հրապարակել է Artemis Accords համաձայնագիրը համաձայնագիրը Լուսնի վերաբերյալ: Գործակալությունն ակնկալում է, որ մյուս երկրները կհաստատեն այդ փաստաթուղթը և նույն պայմաններով կսկսեն հետազոտել Լուսինը:
Նոր կանոնները ընդլայնում են 1967 թվականի միջազգային տիեզերական պայմանագիրը: Նոր համաձայնագրում կա 10 կետ։ Դրանք են․
- Ներառվում է «Ապահով գոտիներ» հասկացությունը, որոնք գործելու են լուսնային բազաների շուրջ։ «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ այս հայեցակարգը կապահովի Լուսնի վրա միջազգային իրավունքի իրացումը, որպեսզի երկրները չհռչակեն տարածքը որպես ինքնիշխան:
- Երկրները կկարողանան արդյունահանել և օգտագործել արբանյակային ռեսուրսները: Կթույլատրվի այնտեղ վառելիք արտադրել, այլ ոչ թե այն Երկրից առաքել:
- Համաձայնագրի կողմերը ստիպված կլինեն գրանցել Լուսնի վրա օգտագործված տիեզերանավերը և նավերը: NASA-ն արդեն ունի գրանցման կոնվենցիա, որին միանալը խրախուսվում է։
- Ենթադրվում է գիտական տվյալների հանրային փոխանակում:
- Համաձայնագրը ստորագրած երկրները պարտավոր կլինի պաշտպանել Լուսնի վրա գտնվող բոլոր վայրերն ու արտեֆակտները, որոնք ունեն պատմական արժեք։
- Երկրներին պետք է պարտավորվեն չօգտագործված կամ օգտագործված նավերը և տրանսպորտային միջոցները վերամշակել։
Artemis Accords- ը պարտավորվում է հրապարակայնորեն հայտարարել Լուսնի հետազոտման պլանների և քաղաքականության մասին, իրականացնել միայն խաղաղ գործողություններ, բաց միջազգային ստանդարտների հետ համատեղելի համակարգեր կիրառել և արտակարգ իրավիճակներում գործընկերներին օժանդակել:
NASA- ն նախատեսում է վերադառնալ Լուսին մինչև 2024 թվականը: