Առաջին դատական գործը` կապված Ֆրանսիայում փարաջա կրելու հետ

Ինչպես արդեն նշել ենք, Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը պատասխանատվություն է նախատեսում Ֆրանսիայի տարածքում փարաջա կրելու համար: Օրենքը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մուսուլմանների շրջանում, քանզի, ինչպես գիտենք, մուսուլման կանայք առանց դեմքը ծածկելու փողոց գերթե դուրս չեն գալիս:

Նշված օրենքը խախտելու փաստի առթիվ առաջին դատական գործը սկսվել է Ֆրանսիայում վերջերս:
Երկու կին, ովքեր փողոցում փարաջա են կրել, ձերբակալվել են և այժմ կանգնած են դատարանի առջև: Սա պատմական պահ է ֆրանսիական արդարադատության համար, քանզի Ֆրանսիայում դեռ նման նախադեպ չի եղել: Չնայած կանայք ծանուցվել են դատական նիստի մասին, սակայն դատարան չեն ներկայացել, և դատական գործը հետաձգվել է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել