Հարգելի-սիրելիներ, կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, տեղեկացրին, որ պատասխանը դրական է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենպրես» լրատվական կայքի լրագրող Նորայր Շողիկյանը։
Նա մասնավորապես նշել է. «Ինքնազգացողությունս լավ է, այժմ սպասում եմ, որպեսզի տեղափոխեն մեկուսացման վայր։ Առողջ եղեք, հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Կորոնավիրուսից հետո ԿԱ՛ ԿՅԱՆՔ»։