Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ ինքնաբացարկ տալու

Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի անունից Սերժ Սարգսյանին հարգանքով հրավիրում է Ազատության հրապարակ ճանաչելու հայ ժողովրդի հաղթանակը: Այսօր՝ մարտի 2-ին, Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Որ նա հայ ժողովրդի պահանջով, ոչ թե իմ՝ Րաֆֆու, Հայաստան, այո, անգամ Արցախ, Սփյուռք, միասնական ժողովրդի պահանջով ինքը պետք է ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը: Լսեցիք ինձ, սա խաղ չէ: Եթե ինքը չի ուզում խորացնել այս համազգաին տագնապը, համապետական զարթոնքը , սիրում է մեր հայրենիքը, և ես կասկած չունեմ, ինքը պետք է գա և թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի: Եվ հանկարծ չանի, որ այս շենքի մեջ՝ մեր ժողովրդական տան մեջ, ապրիլի 9-ին, ինքը սուրբ Աստվածաշնչի վրա երդում տա և փորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդի վրա»,- իր ելույթում նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե դա արեց դա բերելու է մեր ժողովրդի հերթական ողբերգությանը, ոչ թե արյան ողբերգության, այլ ժողովրդի մեկնելու, դատարկ հրապարակի վրա իշխելու ողբերգության:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել