Սաունայում կազմակերպել է առևտո՞ւր

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արտակ Պ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով երկու անձանց` Սաթիկ Կ.ին և Անժելա Ի.-ին, 2012թ. մայիս և հունիս ամիսներին Աղավնաձորի շուկա կոչվող տարածքում տեղակայված, իրեն պատկանող Նոյ հյուրանոցն ու բաղնիքների և ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունը /սաունա/ պարբերաբար տրամադրել է նրանց, ովքեր հաճախորդներին գրավել են դեպի իր հաստատություն, նրանց է տրամադրել սաունան և հյուրանոցային համարը, կազմակերպել է առևտուր և ստացել և գույքային օգուտ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 262-րդ հոդվածի՝ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝նույն արարքը, որը կատարվել է՝երկու կամ ավելի անձանց օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել