Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 1 դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից.

  • 1500-ն` առողջացած,
  • 48-ը` մահվան ելքով,
  • 2149 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 21-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։ Կատարվել է 1453 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3538, որից 1430-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2042-ը, բացասական թեստերը եղել են՝ 33313-ը, մահվան դեպքերը՝ 47-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 19-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել