Մայիսի 9-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,991,010 է։ Մահացել է 276,815 մարդ, բուժվել՝ 1,346,319-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 626-ի։ Մահացել է 10 մարդ, բուժվել է 297 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,589-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 106,220 դեպք։ Ապաքինվել է 85,064 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 198,676-ի։ Բուժվել է 31,916 մարդ, մահացել է՝ 1,827-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 137,115 դեպք է գրանցվել, մահացել է 3,739 մարդ, բուժվել՝ 89,480-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2422 անձի մոտ, որից 1,620-ն ապաքինվել են, 31-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3175-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1267 է, վիրուսից 44 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,297,549 վարակված, 77,744 մահ։