Հայցվորը հայտնել է, որ ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Պատվական Գնելի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին 10.07.2009թ.-ին հրապարակել է վճիռ, որը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ստացել է կատարողական թերթ և 11.09.2009թ.-ին ներկայացրել կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Ս.Բարսեղյանը, ուսումնասիրելով բանկի գրությունը, որոշումներ է կայացրել 16.09.2009թ. կատարողական վարույթը վերսկսելու, իսկ 23.11.2009թ.-ին կատարողական վարույթն ավարտելու և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին: Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը պարզել է, որ Պատվական Հակոբյանը հանդիսանում է ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., 9շ., 27 բնակարանի համասեփականատեր, ուստի հարկադիր կատարողի կողմից կայացվել է որոշում և նշված հասցեի անշարժ գույքն արգելադրված է:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ Հ. Քոսյանը 26.11.2009թ. թիվ ԵԳ/8371/06 գրությամբ առաջարկել է ՀՀ քաղ. օր.-ի 200 հոդվածի համաձայն դատական կարգով պարտապան` Պատվական Գնելի Հակոբյանի բաժնեմասն առանձնացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Բանկը դատարանին խնդրել են առանձնացնել Պատվական Գնելի Հակոբյանի բաժնեմասը ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 4թաղ., 9շ., թիվ 54 բնակարանից` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Այնուհետև 30.06.2011թ. հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցային պահանջը փոփոխելու մասին միջնորդություն հայտնելով, որ ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 32 հոդվածով փոխում և ավելացնում է հայցային պահանջը և միջնորդում դատարանին առանձնացնել պատասխանողի բաժնեմասը, այն բնեղենով առանձնացնելու անհնարինության և համասեփականատերերի կողմից բաժնեմասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու և Պատվական Հակոբյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաuտանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ uեփականության մաuնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Դատարանի կողմից նշանակված փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է Երևան քաղաքի Դավթաշեն 4թաղ., 9շ.., բն.54 հասցեում գտնվող բնակարանում 1/5 բաժինն առանձնացնելու անհնարինությունը, քանի որ բաժինն առանձնացնելու դեպքում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջները չեն պահպանվի:
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ քաղաքացիական գործով երրորդ անձինք շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու իրենց պատրաստակամությունը ճեն հայտնել, գտել է, որ հայցվորի պահանջը` Երևան քաղաքի Դավթաշեն 4թաղ., 9շ.., թիվ 54 բնակարանը հրապարակային սակարկություններով իրացնելու և ընդհանուր գույքում Պատվական Հակոբյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու մասին հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Աղբյուրը` Իրավաբան.net