Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Յուրի Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեցաղային հարցի շուրջ վիճաբանելով Կ. Այվազյանի հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով բազմիցս հարվածել է Կ.Այվազյանի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինս պատճառել առողջությանը ծանր մարմնական վնասվածք` կյանքին վտանգ սպառնացող:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net