Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արտակ Գ.-ի, Մարգար Գ.-ի, Ռուզաննա Հ-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արտակ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ-ից մինչև 2009թ-ի սեպտեմբերի 17-ը աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի« ՓԲԸ-ում ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի և վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով 8.578.702 դրամ գումարը, բանկային հաշվեհամարին չի մուտքագրել և այդ կերպ յուրացրել է։
Մարգար Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առևտրային կազմակերպության առևտրային տնօրեն Արտակ Գ.-ի օգտին 2008թ. հունվար ամսից մինչև 2009թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության առևտրային գործունեության նկատմամբ վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Արտակ Գ.-ի, Հ. Շաքարյանի և Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական հանգույցների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 8.578.702 դրամ գումարը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել և այդ կերպ յուրացրել է։
Մարգար Գ.-ը 01.07.2011թ. աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» թիվ 2015 փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, կենսաթոշակների և նպաստների վճարման համար թիվ 2015 փոստային բաժանմունքին հատկացված և կոմունալ ծառայությունների վարձավճարներ գանձված գումարներից 08.11.2011թ-ից մինչև 24.11.2011թ-ը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 6.420.021 ՀՀ դրամ գումար։
Ռուզաննա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» հաշվապահ, թիվ 2015 բաժանմունքում գոյացած տարբեր չափերի կանխիկ գումարները աշխատանքային օրվա վերջում փոստ-փոխանակման ծառայությունների միջոցով թիվ 2015 բաժանմունքից մասնաճյուղ չեն վերադարձվել՝ մնացել են բաժանմունքի պետ Մարգար Գ.-ի մոտ։ Վերջինս յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.322.149 ՀՀ դրամ գումար։ Ռուզաննա Հ.-ի կողմից հաշվետվություններ ներկայացնելու իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով իրականացնելու հետևանքով առաջացած 3.322.149 դրամ գումարի պակասորդն ի հայտ է եկել 24.11.2011թ-ին։
Մեղադրյալ Արտակ Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, Մարգար Գ.-ի նկատմամբ՝ կալանքը փոխարիվել է գրավով, իսկ Ռուզաննա Հ.-ի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net