Արթուր Վանեցյանը ՀՔԾ էր հրավիրվել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի գործի շրջանակներում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եղել է Հատուկ քննչական ծառայությունում։

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՔԾ լրատվության բաժնի պետ Մարինա Օհանջանյանը նշեց. «Արթուր Վանեցյանը ՀՔԾ-է հրավիրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն․նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել