Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Պ.-ի:
Վերջինիս մեղադրվում է նրանում, որ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՈԶ X զորամասում որպես 1-ին գումարտակի, 1-ին վաշտի հրաձիգ, կոչումով շարքային, 2012թ. ապրիլի 27-ից զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով այլևս ծառայության չի ներկայացել:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի` դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net