Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղարանքի Նոյ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 25-ին` ժամը 16-30-ի սահմաններում, ուրիշի գույքը ավազակությամբ, հափշտակելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ ապօրինի մուտք են գործել Երևան-Սևան մայրուղու Վերին Պտղնի գյուղի հատվածում գտնվող «Վանուհի-Վահան» ՍՊԸ-ին պատկանող «Ֆլեկսո» տպարանի գրասենյակ, որտեղ հարձակվել են ընկերության հիմնադիր Ալեքսանդր Ս.-ի և Սոնյա Ֆ.-ի վրա և նրանց դիմադրության հնարավորությունից զրկվելու նպատակով կպչան ժապավենով և պարաններով կապկպել են վերջիններիս ձեռքերը և ոտքերը: Դրանից հետո անհայտ անձը դանակով, իսկ Նոյը ատրճանակով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող կռփազենքի գործադրմամբ Ալեքսանդր Ս.-ի և Սոնյա Ֆ.-ի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որն արտահայտվել է Ալեքսան Ստեփանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, հափշտակել են նրա տաբատի գրպանում գտնվող, խոշոր չափի 700 000 դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել վախուստի:
Մեղադրյալի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net