Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գալուստ Ռ.-ի և Գեղարդ Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով զորամասի պայմանագրային զինծառայողներ, կոչումով շարքային և ավագ լեյտենանտ, զորամասի շարահրապարակում, ծառայողական պարտականություններ կատարելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց վիրավորանքներ և սեռական բնույթի հայհոյանքներ են տվել` անպարկեշտ ձևով ստորացնելով իրար:
Գործով մեղադրյալ Գալուստ Ռ.-ը հանձնվել է հրամանատարության հսկողության, իսկ Գեղարդ Խ-ից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net