Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից 23 պացիենտ տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։

Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել