Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մխիթար Մ.-ի, Սարգիս Ա.-ի, Արման Ե.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Մխիթար Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ նոյեմբերի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Արման Ե.-ի և Երևան քաղաքի բնակիչ Սարգիս Ա.-ի հետ, վերջինիս կողմից վարվող Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցից բռնություն գործադրելով բացահայտ առևանգել են Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի բնակչուհի Օվսաննա Ա.-ին (անունը փոխված է):
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Տավուշի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net