Պետական տուրքի արտոնություններից է պետական տուրքի վճարումից ազատումը:
Օրենքով հստակ սահմանվում են այն սահմանափակ դեպքերը, երբ անձը ազատվում է պետական տուրքի վճարումից՝ անկախ որևէ պայմանից: Օրինակ, պետական տուրքի վճարումից միանշանակ ազատվում են հայցվորները ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով, արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով:
Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար դատարանին վճարվող պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից: Օրինակ, պետական տուրքի վճարումից ազատման հիմք կարող է հանդիսանալ հայցվորի կամ նրա ընտանիքի սոցիալապես անապահով դրությունը՝ սեփականության իրավունքի պաշտպանության հայցերով:
Աղբյուրը` Իրավաբան.net