Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ա. Սարուխանյանի մեղադրանքի:
Արտուշ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տիգրան Մկրտչյանի եղբորը՝ Վահագն Մկրտչյանին Արտաշատ քաղաքում տեղակայված ՌԴ զորքերի զորամասում ժամկետային զինծառայության նշանակելու պատրվակով Տ.Մկրտչյանից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.445.500 դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ տիրացել դրան։
Նրա նկատմաբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net