Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ա. Վարդանյանի և Ա. Բարսեղյանի մեղադրանքի:
Արմեն Վարդանյանին և Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, խմբով 08.08.2011թ. Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքի 12-րդ մուտքի աստիճանահարդակում ավազակային հարձակմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 34957000 և 166000 ՀՀ դրամ գումար, ապօրինի կրել հրազեն և կատարել երկու կամ ավել անձանց նկատմամբ ավազակային հարձակման հետ զուգորդված սպանության փորձ:
Նրանց նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net