Ազատության հարապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ թոշակառուներից մեկը՝ Գառնիկ Խաչերյանը, ծաղկեփունջ նվիրեց դասադուլավոր երիտասարդներին:
Ավելի ուշ ելույթի ժամանակ դասադուլավոր ակտիվիստ Անահիտ Հովհաննիսյան նշեց, որ փետրվարի 18-ին իրենք, ինչպես ողջ ժողովուրդը, ընտրել են նոր նախագահ և այդ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա բոլոր դասադուլի մասնակիցների անունից պահանջեց անվավեր ճանաչել ընտրությունների պաշտոնական տվյալները, ինչպես նաև քննադատեց ԵՊՀ և մյուս բուհերի ղեկավար անձնակազմի վերջին օրերի պահվածքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net