Խոսվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման 2-րդ մեծ ալիքի մասին․ Stopkoronavirus.rf

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է մեղմվել արևոտ և տաք եղանակի դեպքում։ Միևնույն ժամանակ, «Ռոսպոտրեբնադզոր»-ը նախազգուշացնում է հիվանդության տարածման երկրորդ ալիքի մեծ հավանականության մասին այս աշնանը: Այս մասին հաղորդում է Stopkoronavirus.rf ռեսուրսը:

«Կա մեծ հավանականություն, որ շոգ եղանակին և արևային ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակությամբ պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածումը կնվազի, ինչպես մնացած շնչառական վարակների դեպքում է լինում»,-ինչպես նշվում է, աշնանը, երբ անձրևոտ և զով եղանակ է, մթնոլորտում վիրուսների տարածման հավանականությունը մեծանում է։

Հաղորդվում է, որ ախտանիշների բացակայության դեպքում, կորոնավիրուսային թեստը պետք է արվի միայն վարակվածների հետ շփման կամ նման շփման հավանականության դեպքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը խորհուրդ է տալիս, հնարավորության դեպքում, հետաձգել բոլոր պատվաստումները՝ կորոնավիրուսի տարածման համատեքստում:

«Համաճարակի ժամանակ խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հետաձգել բոլոր ընթացիկ պատվաստումները: Եթե այցելեք պոլիկլինիկա կամ բժշկական կենտրոն, որտեղ պատվաստումներ են իրականացվում, հիվանդների հետ պատահական շփման արդյունքում կա կորոնավիրուսով վարակվելու մեծ ռիսկ»- ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 1-ի դրության ՌԴ-ում իրավիճակն այսպիսին է․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել