Միշուստինի մամուլի խոսնակը մեկնաբանել է նրա կորոնավիրուսով վարակվելը

ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը մեկնաբանել է Միխայիլ Միշուստինի կորոնավիրուսով վարակվելու դեպքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈվոստին»։

Ըստ նրա, վարչապետը Նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է իր հիվանդության մասին ՝ արդյունքների ստանալուն պես:

«Վարչապետի հետ դեմ առ դեմ շփումը հնարավորինս սահմանափակ էր մի քանի շաբաթ շարունակ: Բոլոր հանդիպումներն անցկացվել են տեսակապով կամ հեռախոսազանգերի միջոցով», – նշել է Միշուստինի խոսնակը:

Նա նշել է, որ վարչապետը կբուժվի բժշկական հաստատություններից մեկում ՝ մասնագետների հսկողության ներքո:

«Կառավարության նիստը տեղի կունենա մայիսի 7-ին, ինչպես նախատեսված է», – ավելացրել է Բելյակովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել