Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում

Ապրիլի 26-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 485-ի։ Մահացել է 6 մարդ, բուժվել է 149 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5710-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 90,481 դեպք։ Ապաքինվել է 69,657 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 80, 949-ի։ Բուժվել է 6767 մարդ, մահացել է՝ 747-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 110, 130 դեպք է գրանցվել, մահացել է 2,805 մարդ, բուժվել՝ 29,140-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1645 անձի մոտ, որից 1,139-ն ապաքինվել են, 21-ը՝ մահացել է։

Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1746-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 69-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Դուրս է գրվել ևս 30 անձ, ընդհանուր՝ 833։ Մահվան ելքով 28 դեպք կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել