Հարավային Կորեայի հետախուզությունը նոր տվյալներ է ստացել Հյուսիսային Կորեայի նախագահի վերաբերյալ

Հարավային Կորեայի հետախուզության տվյալների համաձայն ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) «ողջ է և լավ է»:

Արդեն մի քանի օր է միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ նա կամ ծանր հիվանդ է, կամ արդեն մահացել է։

«Մեր կառավարության դիրքը ամուր է»,-CNN-ին ասել է Հարավային Կորեայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Մուն Ձոնգ:

«Կիմ Ձոնգ Ընը կենդանի է և լավ է: Ապրիլի 13-ից նա Ուոնսանի շրջանի իր առանձնատանն է, և մինչ այժմ որևէ կասկածելի շարժում չի նկատվել»,-նշել է նա:

Հաղորդվում է, որ Կիմ Ձոնգ Ընը բուժվում է փոքր բժշկական խմբի օգնությամբ, նա ապաքինվում է: Այնուամենայնիվ, արբանյակային պատկերներում երևում է, որ նրա անձնական գնացքը մի քանի օր երկրի արևելյան ափի իր շքեղ համալիրի մոտակայքում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել