Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության 83 սուբյեկտներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6361 նոր դեպք:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 2971 դեպք, Մոսկվայի շրջանում` 576, Նիժնի Նովգորոդի շրջանում` 153, Սանկտ-Պետերբուրգում` 151 և Մուրմանսկի շրջանում` 105 դեպք: Հստակեցվում է, որ վարակվածներից 2920-ը առանց ախտանիշների են, նրանք վարակվել են շփման հետևանքով: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ:
Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 80 949-ի, 747 մարդ մահացել է, 6767-ը` առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: