COVID-19-ով վարակվածներից շատերը, որոնք թոքերի արհեստական օդափոխման կարիք ունեն, երբեք ամբողջապես չեն վերականգնվի․ Science

«Հաջորդ ամիսները լի կինեն կորոնավիրուսի վերաբերյալ մռայլ նորություններով, ինչպես նաև բուժվածների մասին ուրախալի նորություններով։ Այն հարցը, որի հետ մենք ամենաշատը առնչվելու ենք առաջիկա ամիսներին, այն է, թե ինչպես ենք մենք օգնելու այս մարդկանց վերականգնվել»,-այս մասին Scienceին հայտնել է Լորեն Ֆերանտեն, Yale-ի բժշկական համալսարանում  թոքային և կրիտիկական ​​խնամքի մասնագետը: Հիվանդանոցային պրակտիկան, որը հնարավորինս շարժուն է պահում վարակվածներին, նույնիսկ նրանց հիվանդության պայմաններում, կարող է բարելավել երկարատև գոյատևման հավանականությունը: Բայց ինտենսիվ թերապիայի բաժանմունքի շատ բժիշկներ ասում են, որ համաճարակի ճնշումը հիվանդանոցների վրա և վիրուսների վարակիչ բնույթը դժվարացնում են այդ պրակտիկաներից որոշներին հետևելը:

COVID-19-ի անմիջական հարձակումը մարմնին ընդարձակ է: Այն թիրախավորում է թոքերը, բայց թթվածնի պակասը և տարածված բորբոքումները կարող են վնասել նաև երիկամները, լյարդը, սիրտը, ուղեղը և այլ օրգանները: Չնայած դեռ վաղ է ասել, թե ինչպիսի տևական հաշմանդամություն կունենան COVID-19-ով վերակվածները, տեղեկություններ են գալիս ծանր թոքաբորբի ուսումնասիրություններից։ Վարակը թոքերի մեջ բորբոքում է առաջացնում, ինչպես դա անում է COVID-19-ը: Այս վարակների մի մասը զարգանում է մինչև սուր շնչառական դիսթրես համախտանիշը (ՍՇԴՀ), որի փուլում հիվանդության արդյունքում թոքերում ձևավորված բշտիկները լցվում են հեղուկով: Այդ վիճակը երբեմն հանգեցնում է սպիի առաջացման, որը կարող է հանգեցնել երկարատև շնչառության հետ կապված խնդիրների, ասում է Ֆերանտեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՍՇԴՀ հիվանդների մեծ մասի մոտ, ի վերջո, վերականգնվում է թոքերի գործառույթը:

Թոքաբորբի ցանկացած ծանր դեպքից հետո, որի հիմքում ընկած են քրոնիկ հիվանդությունների և երկարատև բորբոքումների համադրությունը, մեծացնում է ապագա հիվանդությունների ռիսկը, ներառյալ սրտի կաթվածը, ինսուլտը և երիկամների հիվանդությունը, ասում է Փիթսբուրգի Բժշկական Կենտրոնի համալսարանի համաճարակաբան և կրիտիկական ​​խնամքի բժիշկ Սաչին Յենդեն: Նրա թիմը 2015 թվականին զեկուցել է, որ, օրինակ, թոքաբորբով հոսպիտալացված մարդիկ սրտի հիվանդության մոտավորապես 4 անգամ ավելի բարձր ռիսկ են ունենում և հաջորդ 9 տարիներին յուրաքանչյուր տարվա ընթացքում ռիսկը 1.5 անգամ կբարձրանա: Ասվում է, որ COVID-19-ը կարող է հրահրել «այսպիսի իրադարձությունների մեծ աճ»:

Հիվանդները, որոնք գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ), անկախ այն հիվանդությունից, որը նրանց այնտեղ է հասցրել, հակված են ֆիզիկական, ճանաչողական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների: Նոր կորոնավիրուս վերապրածը կարող է նման առողջական խնդիրների բախվել։ Պատճառներից մեկը թոքերի բացառապես ծանր վնասվածքն է։

COVID-19-ով վարակվածներից շատերը, որոնք թոքերի արհեստական օդափոխման կարիք ունեն, երբեք ամբողջապես չեն վերականգնվի, նշվում է Science-ի հոդվածում։ Լոնդոնի ինտենսիվ թերապիայի աուդիտորական և հետազոտական ​​կենտրոնի զեկույցից պարզվել է, որ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի կողմից «առաջադեմ շնչառական օժանդակություն» ստացող COVID-19-ով վարակվածների 67%-ը մահացել է: Չինաստանում ավելի փոքր վարակվածների խմբում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միայն 14%-ն է փրկվել թոքերի արհեստական օդափոխման օգնությանն անցնելուց հետո:

Նրանք, որոնք երկար ժամանակահատված են մնում արհեստական օդափոխման վրա, հակված են մկանների ատրոֆի և թուլության: Կրիտիկական հիվանդների շարժումն ապահովելը, ձեռքերն ու ոտքերը բարձրացնելը և, ի վերջո, նրանց օգնել նստել, կանգնել և քայլել, կարող է նվազեցնել այդ թուլությունը և արագ հեռացնել նրանց օդափոխման համակարգից: Բայց, քանի որ վիրուսով վարակվելը բավականին հեշտ է, վերականգնողական որակավորում ունեցող մասնագետներին հիվանդների սենյակ բերելը կարող է դժվար լինել։

Կորոնավիրուսով վարակված մարդկանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի քան մեկ երրորդը ունեցել են դեպրեսիայի և անհանգստության միջին և ծանր ախտանիշներ՝ 1 տարի անց, գրում է Science-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել