Ապրիլի 17-ից սկսած Վրաստանում 10 օրով արգելվում է գերեզմանատներ գնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Պարբերականը հայտնում է, որ Վրաստանի կառավարությունն այս որոշման մասին խոսեց ապրիլի 14-ին:
Որոշվել է, որ գերեզմանատներ տանող ճանապարհները փակ են լինելու: Սա արվել է Զատկին հաջորդող մեռելոցի օրը՝ ապրիլի 20-ին մարդանց մասսայական կուտակումներից խուսափելու համար, քանի որ Վրաստանում սովորություն է Զատկի տոնին հաջորդող երկուշաբթի օրը գերեզմանատներում սովորականից շատ ժամանակ անցկացնելը, նույնիսկ տոնական սեղաններ բացելն ու երգ երաժշտությունը:
Եկեղեցին այս որոշման հետ որևէ խնդիր չի տեսնում, պատրիարքարանից արդեն հայտնել են, որ դա ժողովրդի ստեղծած ավանդույթն է, որ եկեղեցական տոների հետ որևէ առնչություն չունի: