Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում ապրիլի 13-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նորընտիր նախագահի կենսագրությունը։
Արայիկ Հարությունյանը ծնվել է 1973թ. դեկտեմբերի 14 -ին Ստեփանակերտ քաղաքում:
1990-1994թթ. ուսանել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում:
1992թ. անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:
1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998թթ. ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
1995-1997թթ.՝ ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական
1997-1999թթ.՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ
1999-2004թթ.՝«Հայագրոբանկ» ԲԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ
2005-2006թթ.՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ
2005-2007թթ.՝ Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է «Հայրենիք» խմբակցության ղեկավար, խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2006-2007թթ.՝ «Ղարաբաղ Գոլդ» ՓԲԸ գործադիր տնօրեն
2007թ. սեպտեմբերի 14 ՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ
2012թ. սեպտեմբերի 14՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ
2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:
2017թ. սեպտեմբերի 25-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարար
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 198-Ա հրամանագիր 30.08.2016թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 39 հրամանագիր 08.05.2003թ.):