«Հարգելի քաղաքացիներ,
Ինչպես գիտեք Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սույն թվականի ապրիլի 12-ի ժամը 22։00-ից մինչև մայիսի 12-ը ժամ 22։00-ը հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
Պայմանավորված այս իրավիճակով՝ գործելու է տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում։
Կից ձեզ ենք ներկայացնում այդ ձևաթղթերի լրացման համար նմուշները»,-այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։