Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր` Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել