Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների կողմից կազմակերպված հանրահավաքը:
Հանրահավաքի շրջանակներում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգության խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ով հայտարարեց, որ մենք և մեր հայրենակիցները պայքարի մեջ ենք, այդ պայքարը երեկ չի սկվել, և վաղը չի վերջանա…: Դա պայքար է բոլոր ուղղություններով, բաց ճակատով, այս պայքարը որևէ մեկի դեմ չէ, այլ բոլորի համար է: Վերջինս նաև նշեց, որ սա պայքար է բոլորի համար, անկախ այն բանից, թե նրանք ինչ դիրք են այսօր զբաղեցնում:
«Թիվ 1 ընտրատարածքում իմ ու իմ թիմակիցների թափած քրտինքը, անքուն գիշերները մի բան վկայեցին. ոչ մի պայքար աննպատակ չի անցնի, երբ նպատակներդ բարի են, իսկ հավատդ հաստատուն: Հայաստանում այլևս ոտքի է կանգնած մի ամբողջ սերունդ, որը մի կողմից ունակ է աշխարհին ցուցադրել ցանկացած հարթակ, ցակացած ամբիոնից, թե որն է Հայաստանը, որն է հայ ժողովուրդը, իսկ եթե պետք է՝ իր սեփական երկրի ներսում ցույց տալ որն է լույսը, որն է անթույլատրելին: Եվ ուրեմն Հրապարակում ենք, բացե՛ք դռները լույսը շեմին է, կեցցե՛ նոր Հայաստանը»-իր ելույթը եզրափակեց Թ. Պողոսյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net