Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը անցել է 4000-ից։ Այս մասին գրում է The Local-ը։
Այսօր՝ մարտի 26-ին, երկրում մահացել է 655 մարդ։
Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահվան դեպքերի հանրագումարը կազմել է 4089 մարդ, հաստատված դեպքերի թիվը՝ 56,188։ Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 1068 մարդ։ Այսպիսով, Իսպանիան գերազանցել է Չիաստանին` կորոնավիրոսից մահվան դեպքերի թվով։