Մոսկվայում մահացել են 88 և 73 տարեկան կորոնավիուսով վարակված քաղաքացիներ։ Նրանք մոտ հաստատվել է նաև թոքաբորբը և «միաժամանակյա պաթոլոգիաներ»։ Այս մասին հայտնում է Дождь-ը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, կորոնավիուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել է հիվանդի մահվան մասին, որի մոտ կորոնավիուս է կասկածվել։
Այս շաբաթ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարգադրել է 65 տարեկանից բարձր մարդկանց մեկուսացնել և չեղյալ է հայտարարել նրանց անվճար երթևեկությունը հասարակական տրանսպորտով։