Դատական նիստերը հեռահաղորդակցության համակարգի միջոցով

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրադրությամբ պայմանավորված՝ մի շարք գործերով Վերաքննիչ դատարանը որոշումներ է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ։

«Որոշ գործերով Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստով։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը՝ գործին մասնակցող անձանց արդար դատաքննության իրավունքը ապահովելու նպատակով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ դատական դահլիճ կահավորվել է տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով, որի միջոցով կապահովվի գործին մասնակցող անձանց ներկայությունը դատական նիստին։

Գործին մասնակցող անձինք հնարավորություն ունեն ներկայացնելու միջնորդություն՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ (Ձևաթուղթը՝ ստորև)։

Հիշեցնում ենք, որ դատարանին ներկայացվող փաստաթղթերը կարող եք ուղարկել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:

Մաղթում ենք առողջություն»,-նշված է դատարանի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել