Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 22-ին նշանակել է քվեարկություն՝ սահմանադրական փոփոխությունների համար: Փաստաթղթի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում:
Հարցը հետևյալը կլինի․ «Դուք հավանություն տալի՞ս եք ՌԴ Սահմանադարությունում փոփոխություններին»:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ քվեարկությունը կկայանա, եթե «համաճարակաբանական իրավիճակը թույլ տա»: