Իսկ դուք երբևէ ցանկացե՞լ եք ապրել գողտրիկ մի վայրում (լուսանկարներ)

Երևի թե չկա մեկը, ով երբևէ չի երազել բնակվել մի հեռավոր` բնակավայրերից հետու գողտրիկ տնակում:

Եթե նման մի վայրում տուն կառուցենք և սկսենք այնտեղ բնակվել, նշված վայրը ակամա կվերածվի «բնակավայրի»:

 

Պարզենք, թե բնակավայրերն ինչ կատեգորիաների են բաժանվում:

 

ՀՀ Կառավարության 27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 756 որոշմամբ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը դասակարգվել են ըստ բարձունքային նիշերի.

 

Ասյպես`
Լեռնային բնակավայրերի շարքին են դասվում այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա, իսկ բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրության վրա:

 

«Պետք է միաժամանակ նշել, որ քաղաքացին իրավասու չէ տուն կառուցել ցանկացած վայրում, օրինակ` պատմական և մշակութային հողամասերի վրա:

Նման հողամասերի վրա կարելի է իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը չի հակասում դրա նպատակային ու գործառնական նշանակությանը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել