Այսօր կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված։
Իրավաբան․net-ը Կառավարության որոշումը հասանելի կերպով ներկայացնում է հանրությանը։
Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Այսինքն, բոլոր օբյեկտները շարունակում են իրենց գործունեությունը, քանի դեռ չկա պարետի ցուցում։ Նշենք, որ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:
Այսինքն, դպրոցները և նշված մյուս հաստատությունները փակ կլինեն մինչև ապրիլի 14-ը։
Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
Կարդացեք նաև՝