Րոպեներ առաջ կառավարությունը Հայաստանի Հնարապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված։
Իրավաբան․net-ը Կառավարության որոշումը հասանելի կերպով ներկայացնում է հանրությանը։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:
Նշենք, որ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
2) ժամանցային միջոցառումները,
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները,
4) պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
Այսինքն, անձինք կարող են իրականացնել անձանց թաղման, ծննդյան, հարսանյաց միջոցառումները՝ մինչև 20 մարդու մասնակցությամբ։
Կարդացեք նաև՝